Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 12:30 15-12-2022

​​​​​​​ Ադրբեջանցիներն առաջնորդվում են հանցավոր անպատժելիությամբ․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակման թեմային, լրագրողների հետ զրույցում ասաց. «Ցավոք սրտի՝ միջազգային արձագանքը հիմա խիստ անբավարար է։ Ճիշտ է, կան որոշ երկրներից գնահատականներ, բայց դա գրեթե ոչինչ է։

Ադրբեջանցիներն առաջնորդվում են հանցավոր անպատժելիությամբ։ Մի անգամ փորձեցին փակել «կյանքի ճանապարհը» և ոչ մի հետևանք չեղավ։ Հիմա էլ մարտավարություն են փոխել՝ բերելով իբր բնապահպաններ։ Սա ակնհայտ է, որ իրենց իշխանությունների կազմակերպածն է։

Մի խնդիր էլ կա. ամբողջությամբ իրականացվում է միակողմանի լուսաբանում, միայն ադրբեջանական կողմին ձեռնտու։ Հայկական կողմից ոչ մի լրասվամիջոց չի կարող նույնիսկ մոտենալ տվյալ տարածք։ Նրանք փորձում են միջազգային ընկալումը ձևավորել իրենց ձեռնտու ձևով, ակնհայտ է, որ սա նախապես մշակված քայլ է։

Որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել միայն Արցախի դեմ ուղղված քայլ, սա Հայաստանի դեմ է նաև ուղղված»։

Oragir.News-ի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է անհնար ապրել արցախցիներին ադրբեջանցիների հետ համատեղ, Արման Թաթոյանը պատասխանեց.

«Արցախում ապրող մարդիկ խաղաղասեր են, մենք միշտ գոյակցել ենք տարբեր ժողովուրդների հետ, ունենք մեծ Սփյուռք, բայց ադրբեջանցիները խրախուսում են հայասպանությունը, հայատյատությունը։ Անգամ իրենց հեքիաթներում է այդ թեման։

Ցանկացած մարդ, ով կսպանի հային, խրախուսվում է իրենց իշխանության կողմից։ Այնքան են լցված հայատյատությամբ, որ նույնիսկ մշակութային գործիչները հայերի սպանության կոչեր են անում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում