Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:57 14-12-2022

Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմական գործողությունների, նա կգնար պատերազմական գործողությունների․ Չալաբյան

Ադրբեջանի հեռահար նպատակն է վերացնել Արցախը որպես սուբյեկտ, ու, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությանն աջակցում է ՀՀ իշխանությունը, որն, օրինակ, խուսափում է Արցախի Հանրապետություն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք տերմինների կիրառումից։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը։

Մեր դիտարկմանը, որ իշխանությունները նշում են՝ Լաչինի միջանցքում բացառապես խաղաղապահներն անելիք ունեն, Չալաբյանն ասաց․ «Դա բացարձակ կեղծիք է, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ դրված է Նիկոլ Փաշինյանի ստարագրությունը, և նա նույն չափով պատասխանատվություն ունի, ոնց մյուս երկուսը»։

Չալաբյանը նաև նշեց, որ ձմեռվա պայմաններում պատերազմական գործողություններ սկսելը հեշտ չէ․ «Ես կարծում եմ, որ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմական գործողությունների, նա կգնար պատերազմական գործողությունների։ Նախորդ պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը լուրջ կորուստներ է տվել։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանն անսպառ հնարավորություն ունի կռվելու, չեմ կարծում, որ մեր բանակը ոչնչացված է և հնարավորություն չունի դիմակայելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով