Միտք Ներքին 10 ամիս առաջ - 10:41 25-11-2025

Արցախում պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ առնչություն ուներ

Արցախում 2023-ի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի և արցախցիներին բռնի հայրենազրկելուն զուգահեռ ողբերգության մեկ այլ էջ գրանցվեց` ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետևանքով 2 հարյուրից ավելի զոհեր եղան, 2 տասնյակ մարդու ճակատագիր էլ մինչ այժմ հայտնի չէ:

Զոհերի ընտանիքի անդամները, հարազատները 2 տարուց ավելի է տարբեր դռներ են ծեծում, փորձում հասկանալ, թե իրականում ի՞նչ է եղել, ի՞նչ պայմաններում այսպիսի աղետ եղավ, ովքե՞ր են պատասխանատուներ, բայց այդպես էլ պատշաճ պատասխան չեն ստացել, գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Ավելին, մինչ այժմ, զոհվածներին կարգավիճակ չի տրվել, չի արձանագրվել այդ պայթյունի և պատերազմի կապը ու նրանց ընտանիքները համապատասխան հիմնադրամից աջակցություն չեն ստանում:

Այդ զոհերից շուրջ 8 տասնյակը ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ էին, շատերն ուղիղ դիրքերից էին իջել պահեստ, իսկ ընդհանուր առմամբ պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ առնչություն ուներ:

Իշխող ռեժիմին մարդիկ պետք է պատերազմ ուղարկելու, վարժական հավաքների, ծառայության համար, սակայն երբ նման ողբերգություն է լինում, զոհերի ընտանիքները մնում են իրենց վշտի ու խնդիրների հետ միայնակ»,-գրում է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով