Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:52 14-12-2022

Ընդդիմության օրակարգը քննարկելն իզուր ժամանակի վատնում է․ Ալեն Սիմոնյանն էլ իր «մի փոքր կարծիքը» հայտնեց

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ է գումարվել՝ պայմանավորված Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններով։

Նիստի ընթացքում ՔՊ խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանից ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկացել, որ ընդդիմադիրների խնդիրը ոչ թե հայտարարության տեքստի բովանդակությունն է, այլ այն, որ նիստը նախաձեռնել է ՔՊ-ն։

«Փաստացի հետևյալ պատկերն է ընդդիմության գործողությունների հիմքում․ եթե դուք չեք համաձայնվում մեր պահանջներին, ապա մենք կթողնենք ու կգնանք, տվեք մեզ մեր ուզածը, հակառակ դեպքում ոտքերը գետնին կխփենք, դուրս կգանք և դուք կմնաք մենակ»,- ասաց Կոնջորյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ մի փոքր կարծիք էլ ինքն է ուզում հայտնել․ «Կարծում եմ շատ ավելի կարևոր կլինի քննարկենք այն նախագիծը, որը առաջարկվել է։ Ընդդիմության օրակարգը, որը բոլորին արդեն իսկ պարզ է, իզուր ժամանակի վատնում էր»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»