Ներքին 4 տարի առաջ - 13:11 12-09-2022

Սիմոնյանը հայտնեց, թե երբ կսկսեն ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու գործընթացը


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու գործընթացին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ե՞րբ է շրջանառվելու ընդդիմության պատգամավորներին մանտադից զրկելու նախագիծը, Սիմոնյանը պատասխանեց, որ դա նախագիծ չէ, այլ օրենքի պահանջ։

«Դա շրջանառման կարիք չունի. երբ լրանում է թույլատրելի բացակայությունների չափը, պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը մտնում է օրակարգ։ Դեկտեմբերին, երբ ավարտվի նստաշրջանը, դրա մասին կարող ենք խոսել։ Վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով խուսափել դրանից՝ կամ բժշկի թուղթ ներկայացնել, կամ ինչ-որ ձևով գալ մասնակցություն ապահովել, իբր, իրենց օրակարգով։ Իսկ տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, ըստ տվյալների հարցը կմտնի խորհուրդ և որոշում կկայացվի»,- ասաց Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով