Մամուլ 3 տարի առաջ - 08:13 14-12-2022

Արցախում հումանիտար ճգնաժամ է հասունանում. խաղաղապահները հորդորել են խուճապի չմատնվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախում հումանիտար ճգնաժամ է հասունանում․ դատելով ադրբեջանցի «բնապահպանների» քայլերից՝ կարելի է ենթադրել, որ ճանապարհը շուտ չի բացվի։

Դեկտեմբերի 12-ին, 10.30-ին ադրբեջանցիները ոչ միայն ճանապարհը փակեցին, այլեւ վրաններ տեղադրեցին, որոնք Շուշիից հոսանք են ստանում, որ գիշերը լուսավոր եւ տաք լինի։ Իսկ ռուս խաղաղապահները երեկ մոդուլային կացարաններ էին տեղադրում՝ մի քանի անգամ ավելացնելով խաղաղապահների թիվը։ Երեկվա դրությամբ վատ վիճակում էր առողջապահական համակարգը` Ստեփանակերտի հիվանդանոցում մոտ մեկ տասնյակ ծանր հիվանդներ կան, որոնց Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն կա:

Խուճապը եւս իր դերը խաղում է, արցախցիները մեծ քանակով մթերք են գնում՝ դատարկելով խանութները։ Երեկ նաեւ գազամատակարարումը դադարեցվեց։ Սակայն Արցախի մեր աղբյուրներն ասում են, թե խաղաղապահները հորդորել են խուճապի չմատնվել, ամեն ինչ անելու են, որ ճանապարհը հնարավորինս շուտ բացվի, գուցե՝ անգամ այսօր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով