Արտաքին 3 տարի առաջ - 00:49 14-12-2022

Ալիևի օգնականը Լաչինի միջանցքը փակելու համար մեղադրում է ռուս խաղաղապահներին

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների երևակայությունն այնքան է զարգացել, որ իրենց «ակտիվիստների կողմից» Հայաստանը Արցախին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը փակելու համար մեղադրում են Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը պնդում է, որ իրականում Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահներն են փակել։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Հաջիևն այս մասին ասել է Ադրբեջանի դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Վերջինս նշել է, որ այսպես կոչված ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչները փուրձում են կասեցնել «թալանված բնական ռեսուրսների ապօրինի տեղափոխումը»։ Նա միևնույն ժամանակ ասել, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները ցանկանում են չխոչընդոտել քաղաքացիական անձանց տեղաշարժին։

«Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ռուսական խաղաղապահ զորախումբը։ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փորձում են կասեցնել թալանված բնական ռեսուրսների ապօրինի տեղափոխումը, սակայն չխանգարեն այլ քաղաքացիական մեքենաների տեղաշարժին»,- ասել է Հաջիևը։

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտնում է, որ իրենք փորձում են չխոչընդոտել Արցախի բնակիչների ազատ տեղաշարժը, սակայն իրենց գործողությունների հետևանքով արդեն երկու օր է ինչ Լաչինի միջանցքը փակ է, և վերջիններս առհասարակ չեն կարողանում օգտվել իրենց ազատ տեղաշարժի իրավունքից։ Անշուշտ ստեղծված իրավիճակում իրենց մեղավորության բաժինն ունեն նաև ռուս խաղաղապահները, որոնք այս երկու տարիների ընթացքում ադրբեջանցիների խախտումներին այնպես չեն արձագանքել, որ վերջիններս չհանդգնեին Լաչինի միջանցքը փակել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի