Ներքին 3 տարի առաջ - 23:11 13-12-2022

Ոչինչ կորած չի, ոչինչ ավարտված չի,  ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա․ Իշխան Սաղաթելյան

«ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել, հրաժարվել թուրքահպատակ քաղաքականությունից, և ՀՀ-ն պետք է ստանձնի Արցախի անվտանգության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հանձնառությունը։ Սա ՀՀ իշխանության ղեկը զավթած խմբակի անմիջական գործունեության արդյունքն է, որ բերեց հասցրեց այս վիճակին»: Այս մասին այսօր ՌԴ-ի դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Բնապահպան գոյություն չունի, Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղիղ կազմակերպված սադրանք է՝ ուղղված նաև ռուս խաղաղապահների գործունեության դեմ: Ինչպես նաև հերթական քայլերն են՝ Արցախը հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու և իրենց հրեշավոր ծրագրերը կյանքի կոչելու համար։ Որևէ պարագայում սա պետք է թույլ չտանք»,- ասաց պատգամավորը։

Իշխան Սաղաթեյանը նշեց, որ այս իշխանություններից շատ ակնկալիքներ չունի, բայց քանի որ դժբախտաբար դեռ իրենք են ներկայացնում ՀՀ-ն, պարտավոր են ինչ-որ քայլեր ու գործողություններ ձեռնարկել․ «Ամեն մի զիջում բերելու է նոր զիջման, նոր կորուստների, այսօր հայ մարդը իրավունք չունի նստի տունը ու տեսնի թե ոնց են իր քույրերն ու եղբայրները ենթարկվում աղետի»:

Դիտարկմանը, որ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ սա նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետն է, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Ես չեմ կիսում այդ գնահատականը, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման պարբերություն չկա: Կա հստակ միջանցք, և այդ միջանցքի կարգավիճակը, համապատասխան հեռավորությունը խախտված է: Այս ամեն ինչը հստակ եղել է իշխանությունների անգործության հետևանքով: Բայց ամենակարևորը՝ ոչինչ կորած չի, ոչինչ ավարտված չի, ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա: Եթե ՀՀ-ն ունենար հայկական իշխանություններ, հայ ժողովրդի շահերը սպասարկող, մենք այս իրավիճակին չէինք հասնի: Թշնամին, օգտվելով սրանց անգործությունից և իր շահերը սպասարկելուց, հետևողականորեն իրականացնում է իր ծրագրերը: Պետք է կարողանանք դիմադրություն ցույց տալ, խառնենլ բոլոր խաղաքարտերը։ Շատ հստակ պետք է միջազգային հանրության առջև ձևակերպենք մեր պահանջները, երկու ճակատով պետք է կռիվ տանք»:

Իշխան Սաղաթելանը նաև նշեց, որ հենց հիմա իրենց խմբակցությունից 4 պատգամավոր գտնվում է դեպի Արցախ ճանապարհին․ «Մի քանի ժամ է՝ դուրս են եկել դեպի Արցախ: Կայցելեն քաղաքացիներին, տեղում իրավիճակին կծանոթանան, հավանաբար տեղից կլինեն ելույթներ, հայտարարություններ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող