Արտաքին 6 ամիս առաջ - 22:39 25-03-2026

Թրամփը բլեֆ չի անում․ իրանական ռեժիմը փնտրում է իրավիճակից դուրս գալու ելք՝ գիտակցելով, որ պարտվում է․ Սպիտակ տուն

Թրամփը բլեֆ չի անում, նա պատրաստ է դժոխք սանձազերծել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։

«Իրանը չի կարող թույլ տալ կրկին նույն սխալը։ Իրանական ռեժիմը փնտրում է իրավիճակից դուրս գալու ելք՝ գիտակցելով, որ պարտվում է։

Նախագահը միշտ նախընտրում է խաղաղությունը։ Անհրաժեշտ չէ հետագա զոհեր և ավերածություններ։ Սակայն, եթե Իրանը չընդունի ներկայիս իրականությունը և չհասկանա, որ ռազմական պարտություն է կրել և շարունակում է տառապել դրանից, նախագահ Թրամփը երաշխավորում է, որ նրանք ավելի ուժեղ հարված կստանան, քան երբևէ։

Թրամփը և նրա վարչակազմը միշտ կգործեն օրենքի շրջանակներում», - ավելացրել է նա։

Լևիթը նաև նշել է, որ Դոնալդ Թրամփը մայիսի 14-15-ը Պեկինում կհանդիպի Սի Ցզինպինի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով