Ներքին 3 տարի առաջ - 16:49 13-12-2022

Արցախցի մի խումբ երիտասարդներ ու ընդդիմադիր պատգամավորները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ են

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկվանից ադրբեջանական «բնապահպաններ» կոչվող հրոսակախմբերը փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը՝ շրջափակման մեջ թողնելով 120․000 արցախցիների:

Այսօր Երևանում՝ Ազատության հրապարակում հավաքվել են արցախցի մի խումբ երիտասարդներ, ովքեր նախ քայլելով շարժվել են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղից էլ պիտի շարժվեն ՀՀ-ում գործող տարբեր երկրների դեսպանատներ։ Ակցիայի մասնակիցներին են միացել ինչպես ՀՀ բնակիչները, այնպես էլ Արցախից տեղահանվածները։ Այդ նույն ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց են հավաքվել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ, այդ թվում՝ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը։ Նշենք, որ ակցիայի մասնակիցներին են միացել նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշ պատգամավորներ։

Ակցիայի մասնակիցները նախ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, ապա շարժվեցին առաջ՝ նամակներ հանձնելու Հայաստանում Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատներ։ Նրանք իրենց ձեռքին պաստառներ ունեն՝ «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «120 հազար մարդ շրջափակման մեջ է», «Սա հանցանք է մարդկության դեմ», «Քո կողքին ենք, Արցախ» և այլ գրություններով:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում