Ներքին 8 ամիս առաջ - 18:15 03-02-2026

Երևանի «Գադյուկա» բարում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացուն

Հունվարի 1-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է զանգահարել Երևանի մի բնակիչ և հայտնել, որ ժամը 05։35-ի սահմաններում իր ընկերոջ, ՌԴ քաղաքացի Եվգենիի հետ գտնվել են Վարդանանց փողոցում գտնվող «Գադյուկա» բարում, որտեղ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել իրենց հասցեին և ծեծի են ենթարկել Եվգենիին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 8-ին ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Կարեն Գ․-ն, 25-ամյա Հովսեփ Ս․-ն, 24-ամյա Վանիկ Կ․-ն, 24-ամյա Ազատ Գ․-ն և 25-ամյա Պարույր Ե․-ն։ Վերջինը նույն օրը հայտնաբերվել և իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխել է ոստիկանության Մարաշի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում