Սպորտ 3 տարի առաջ - 14:30 13-12-2022

Հայ ծանրորդները չեն գոհացնում աշխարհի առաջնությունում

Բոգոտայում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

Մրցահարթակ են բարձրացել նաև 96 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի ներկայացուցիչեր Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը մնացին առանց մեդալների։ Հակոբ Մկրտչյանը երկամարտի 368 կգ (163+205) արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը: Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում է կատարել՝ 165 կգ, իսկ հրումում 0 է ստացել։

89 կգ քաշային կարգում մրցելույթներ են ունեցել նաև Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը:

Կարապետյանն ընդգրկված էր A խմբում: Նա երկամարտի 352 կգ (166+186) արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Մանուկյանը ելույթ ունեցավ B խմբում և երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով 16-րդն էր:

Ավելի վաղ 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը 52 մրցակցուհիների պայքարում զբաղեցրել էր 18-րդ տեղը։

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին մրցահարթակում կլինեն Տաթև Հակոբյանը, Միլենա Խաչատրյանը (երկուսն էլ ՝ 76 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի