Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 25-08-2025

Ծանր, ողբերգական վիճակում գտնվող մեր երկրում համերգները չեն գոհացնում․ հարցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հանրային հեռուստաընկերության կողմից անցկացվող «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնն այս տարի մեկնարկեց օգոստոսի 23-ին Արտաշատում։ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս միջոցառմանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Եվս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեզ երջանկացնո՞ւմ է այն փաստը, որ Հայաստանում 20 հազար հանդիսատեսով հերթական համերգն է անցկացվել»։

Հարցվածների մեշ մասը նշեց, որ այս իրավիճակում համերգները տեղին չեն, որոշներն էլ ասացին, որ համերգներն էլ են անհրաժեշտ։

«Ճիշտն ասած, ես կերջանկանամ այն ժամանակ, երբ տեսնեմ, որ ժողովուրդը լավ ա ապրում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այս իրավիճակում համերգներ պետք են։ «Չէ, էս պայմաններում ոչ։ Այս ծանր, ողբերգական վիճակում գտնվող երկրի համար համերգները չի գոհացնում ո՛չ ինձ, ո՛չ էլ իմ նմաններին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ համերգների գումարով կարելի էր մարդկանց օգնել։ «Գիտեք ինձ համար միևնույնն ա։ Լավ ա, որ համերգ ա լինում, բայց դե էդ գումարները կարան ժողովրդի վրա ծախսեն, ոչ թե էդ համերգների։ Էնքան սոված-ծարավ ժողովուրդ կա»,- ասաց նա։

«Երջանկությունից մարդ գժվում ա էս երկրում, էդ վիճակն ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի