Ներքին 3 տարի առաջ - 17:47 12-12-2022

Չնայած ներկայիս անորոշություններին և անսպասելի զարգացումներին՝ Արևելյան գործընկերության ձևաչափը պետք է շարունակի գործել․ փոխարտգործնախարար

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որի ընթացքում, մասնավորապես, նշել է.

«Արևելյան գործընկերությունն էականորեն նպաստել է իմ երկրի ժողովրդավարական վերափոխմանը։ Մենք հենց այս համատեքստում ենք դիտարկում Արևելյան գործընկերության շրջանակներում գործունեության վերականգնումն ու ձևաչափի ապագայի շուրջ սույն քննարկումը։

Հավատացած ենք, որ չնայած ներկայիս անորոշություններին և անսպասելի զարգացումներին, ձևաչափը պետք է շարունակի գործել, այն չպետք է փոխարինվի որևէ այլ նախաձեռնությամբ կամ սահմանափակի որևէ այլ համաեվրոպական ձևաչափում ներգրավվելու հնարավորությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում