Արտաքին 4 տարի առաջ - 19:44 13-12-2021

ԵՄ-ն 35 մլն եվրո է հատկացնում՝ Արևելյան գործընկերության երկրներում պատվաստումների համար

Եվրամիությունը սկսել է 35 միլիոն եվրո արժողությամբ նախագիծ՝ աջակցելու պատվաստումներին Արևելյան գործընկերության երկրներում: Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, հայտնել է Հարևանության և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը։

Ըստ Վարհեյի՝ ԵՄ-ի համերաշխությունն է, որն օգնում է կյանքեր փրկել և արագացնել վերականգնումը:

«Ուրախ եմ, որ այսօր մենք 35 միլիոն եվրո արժողությամբ նորարարական համաձայնագիր կնքեցինք Զբիգնև Ռաուի և Լեհաստանի Զարգացման ազգային բանկի և Բեատա Դաշինսկա-Մուզիցկայի հետ՝ աջակցելու ԵՄ անդամ երկրներին Արևելյան գործընկերության երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առաքման հարցում»,- գրել է Վարհեյը։

Մեխանիզմը ենթադրում է, որ ԵՄ-ն կվճարի Արևելյան գործընկերության երկրներ պատվաստանյութերի առաքման համար՝ դեղամիջոցներն ավելի մատչելի դարձնելու համար։

Նշենք, որ Արևելյան գործընկերության երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան