Ներքին 3 տարի առաջ - 20:08 10-12-2022

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հայտնում է, որ դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը:

Երեկոյան ժամերգության սկիզբը ժամը 18:00-ին է։

«Ի լուր մեր բարեպաշտ ժողովրդի, հայտնում ենք, որ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, դեկտեմբերի 16-ի երեկոյան ժամերգության ընթացքին կատարվելիք նախատոնակին Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը:

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու արարողությանը և ստանալու սքանչելագործ Սրբի մասունքի օրհնությունը:

Երեկոյան ժամերգության սկիզբը` ժամը 18:00-ին»,- տեղեկացնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան