Ներքին 3 տարի առաջ - 14:35 09-12-2022

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկա ստեղծելու հարցը Հայաստանի համար զգայուն է մնում․ վարչապետ

Մեզ համար ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը մնում է զգայուն։ Այս մասին դեկտեմբերի 9-ին Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս կապակցությամբ հայկական կողմը, ըստ նրա, առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Նա վստահեցրեց, որ կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումների հասնելու տրամադրվածության շնորհիվ հնարավոր եղավ ընդհանուր գազի շուկայի ձեւավորման միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստության բարձր աստիճան ապահովել։

«Սակայն հաշվի առնելով գործընթացի դժվարությունը, որը պայմանավորված է էներգետիկ ոլորտում երկրների շահերը եւ տարբեր հնարավորությունները հաշվի առնելու անհրաժեշտությամբ, մի շարք հարցեր մնում են չլուծված։ Մենք պատրաստ ենք ճկունություն ցուցաբերել բոլոր չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու եւ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության գազի ընդհանուր շուկայի ներուժն եւ առավելությունները ամբողջությամբ օգտագործելու նպատակով»,- հավելեց վարչապետը։

Եվրասիական տնտեսական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից Փաշինյանը նշեց բոլոր հարցերի շուրջ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու մեծ կարևորությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»