Ներքին 5 տարի առաջ - 11:09 20-09-2021

Գազի գնի հարցը Հայաստանի համար մնում է արդիական. Մհեր Գրիգորյան

Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի ու Ռուսաստանի միջև շարունակվում են։ Lրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ես առայժմ հնարավոր չեմ համարում որևէ բան ասել սահմանին գազի հնարավոր գնի մասին»,– ասաց Գրիգորյանը։ Փոխվարչապետի խոսքով՝ հարցը Հայաստանի համար մնում է արդիական։ Բանակցությունների արդյունքների մասին Գրիգորյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։ Հիշեցնենք` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 15-ին ԱԺ–ում ասել էր, որ բանակցություններն ընթանում են հիմնականում գազի գնի պահպանման և ոչ ավելացման շուրջ, չնայած, որ «Գազպրոմը» պնդում է, որ 2013թ–ի համաձայնագրով ամրագրված եկամտաբերության չափը իրենց չի բավարարում։ Եվրոպայում գազի գինը վերջին շրջանում կտրուկ աճում է։ Սեպտեմբերի 14-ին այն հերթական ռեկորդն է սահմանել՝ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 800 դոլարի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի