Ներքին 3 տարի առաջ - 14:10 09-12-2022

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղությունը կարևոր է. Ալեն Սիմոնյանը՝ Ալժիրի նոր դեսպանին


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային:

Շնորհավորելով դեսպանի նորամուտը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ալժիրյան հարաբերությունների զարգացմանը:

ԱԺ-ից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղությունը կարեւոր է, եւ արաբական շատ երկրների հետ քաղաքական երկխոսության ու միջազգային հարթակներում համագործակցության բազում հաջողված օրինակներ կան:

Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը, ինչը երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության նոր էջ կբացի` հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա:

Հանդիպման ավարտին արձանագրվել է, որ դեկտեմբերի 30-ին կլրանա Հայաստանի եւ Ալժիրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ այն լավ առիթ է` նախանշելու առարկայական օրակարգեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով