Ներքին 3 տարի առաջ - 18:27 09-12-2022

Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպանի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է նրան դեսպան նշանակվելու կապակցությամբ:
«Այս տարին մեր հարաբերությունների պատմության մեջ հոբելյանական է. դեկտեմբերին լրանում է Հայաստանի եւ Ալժիրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սակայն, ցավոք, այս տարիներին լիարժեքորեն չի օգտագործվել գործակցության այն ամբողջ ներուժը, որն օգտակար կլիներ երկու երկրների համար»,- ասել է հանձնաժողովի նախագահը` հավելելով, որ այս ուղղությամբ ահռելի աշխատանք կա կատարելու:

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտության լավագույն գործիքներից է բարեկամական խմբերի գործունեությունը եւ որպես առաջին քայլ` առաջարկել է քննարկել երկկողմ խորհրդարանական բարեկամական խմբեր ձեւավորելու հարցը:

Սմաիլ Բենամարան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա եւս կողմ է արտահայտվել միջխորհրդարանական կապերը զարգացնելուն, ինչպես նաեւ մշակութային, կրթական, գիտական շփումներն ակտիվացնելուն:

Էդուարդ Աղաջանյանը դեսպանին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը` կարեւորելով կայուն խաղաղության հաստատումը:

Քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության խթանման հարցը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան