Արտաքին 3 տարի առաջ - 12:23 09-12-2022

ԱՄՆ պետքարտուղարի համոզմամբ՝ Շվեդիան և Ֆինլանդիան պատրաստ են անդամակցել ՆԱՏՕ-ին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգթոնը վստահ է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության գործընթացը շուտով կավարտվի: Այս մասին Բլինքենն ասել է նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտում Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են դառնալ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ: Նրա խոսքով՝ այս երկրների զինվորականներն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի հետ ուս-ուսի տված ծառայել են Կոսովոյում և Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում։

Բլինքենի համոզմամբ՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի զինված ուժերը առանց որեւէ խնդրի փոխգործակցում են դաշինքի ուժերի հետ։ «Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ն, որքան հնարավոր է շուտ՝ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, պաշտոնապես Ֆինլանդիային և Շվեդիային կընդունի որպես իր անդամներ»,- ասել է նա։

Նա հավելել է, որ երկու երկրներն էլ նշանակալի կոնկրետ քայլերեն ձեռնարկել իրենց պարտավորությունները կատարելու՝ այդ թվում նաև ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները կարգավորելու ուղղությամբ։

Բլինքենի խոսքով՝ Թուրքիան անվտանգության ոլորտում կարևոր հարցեր է բարձրացրել՝ կապված Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի հետ, և կողմերն առաջ են շարժվում դրանք լուծելու հարցում։ «Թուրքիան անվտանգության կարևոր խնդիրներ է բարձրացրել և այս գործընթացն արդյունավետ կերպով օգտագործվում է այդ մտահոգությունները լուծելու համար»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով