Արտաքին 4 տարի առաջ - 15:24 15-04-2022

Ֆինլանդիան և Շվեդիան պետք է հասկանան ՆԱՏՕ-ին հավանական անդամակցության հետևանքները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի կառավարությունները պետք է գիտակցեն, թե ինչի կարող է հանգեցնել ենթադրյալ անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետի խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու դեպքում Մոսկվայի հարաբերությունները Ստոկհոլմի ու Հելսինկիի հետ կփոխվեն։

«Ընտրությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանություններինն է։ Բայց նրանք պետք է հասկանան և նման քայլի հետևանքները մեր երկկողմ հարաբերությունների, և ընդհանրապես եվրոպական անվտանգության ճարտարապետության վրա, որն այժմ գտնվում է ճգնաժամային վիճակում»,- ընդգծել է Զախարովան։

Ինչպես նշել է ռուսական գերատեսչության ներկայացուցիչը, ՆԱՏՕ-ին անդամակցելը չի ​​ամրապնդի Ֆինլանդիայի և Շվեդիայի ազգային անվտանգությունը։

«Նրանք մեխանիկորեն կհայտնվեն ՆԱՏՕ-ի «առաջնագծում»: Ավելին, ՆԱՏՕ-ին անդամակցությունը ենթադրում է փաստացի հրաժարում ինքնիշխանության մի մասից…»,- նախազգուշացրել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով