Արտաքին Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:20 09-12-2022

Բիշքեկում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթնաժողովը

Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները ուրբաթ հանդիպել են Բիշքեկում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պետությունների ղեկավարները հավաքվել են «Ալա-Արչա» պետական նստավայրում:Գագաթնաժողովը սկսվել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի կողմից հանդիպման ժամանած առաջնորդների դիմավորման արարողությամբ։

Ծրագրի համաձայն՝ գագաթնաժողովի մասնակիցներն ավանդաբար խմբակային լուսանկարվել են ու տեղափոխվել դահլիճ, որտեղ մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Հանդիպման առաջին մասն կանցկացվիժնեղ ձևաչափով՝ ԵԱՏՄ երկրների անմիջական մասնակցությամբ։ Ավելի ուշ բանակցությունները կանցկացվեն ընդլայնված կազմով, որին կմիանան դիտորդ երկրները՝ Կուբան և Ուզբեկստանը։ Հանդիպումից հետո առաջնորդները կհաստատեն փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ։

Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն գազի ընդհանուր շուկայի ձևավորումը և էներգետիկ ոլորտում միջգերատեսչական խորհրդի ստեղծումը, ԵԱՏՄ տարածքում ինտեգրման հետագա խորացումը և ծառայությունների միասնական շուկայի զարգացումը։ Նախատեսվում է, որ գագաթնաժողովում կհաստատվի նաև փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ և կհաստատվեն 2023 թվականի համար Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան