Ներքին 4 տարի առաջ - 16:58 19-11-2021

Երևանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» գագաթնաժողովը

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» (SILICON MOUNTAINS 2021) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը՝ գագաթնաժողովը կոչված է կապ հաստատելու տեխնոլոգիա ստեղծողների և օգտագործողների միջև:

«Տեխնոլոգիան ստեղծելը բավարար չէ, շատ կարևոր է դրանք որդեգրելը և արագ մեր օգտին գործածելը: Ներկաների մեջ ունենք մարդիկ, որոնք ստեղծում են տեխնոլոգիաներ, և մարդիկ ու մեր հանրությունը ընդհանրապես, որը որդեգրում է այդ տեխնոլոգիաները: Մանավանդ Քովիդից հետո ամեն մարդ տեխնոլոգիաների լավագույն որդեգրողն է դարձել: Հետևաբար, այստեղ շատ կարևոր է բաց միտք ունենալը և տեխնոլոգիայի հարմարվողականությունը նոր վիճակներին, նոր փոփոխություններին: Աշխարհը արագ փոփոխությունների մեջ է: Երկու տարի առաջ, երբ նույն դահլիճում նույն համաժողովն էինք անցկացնում նույն մարդկանցով, տարբեր պայմանների մեջ էինք: Այսօր՝ երկու տարի անց, շատ բան փոխվել է: Ամեն մի փոփոխության մեջ հաջողության տեղ կա: Այդ փոփոխությունները մենք պետք է ընդունենք որպես մարտահրավեր, բայց հաջողության վերածենք»,- մեկնաբանել է «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով