Մամուլ 3 տարի առաջ - 08:33 09-12-2022

Պադավադապետության դեմ պայքարողը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 151. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրեք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015թ.-ի մի ելույթից: Փաշինյանն այս երեւույթը անվանել էր «պադավատապետություն»:

«Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- հավելել էր պատգամավորը: Հոկտեմբերի 19-ին պարզ դարձավ, որ կառավարությունը մտադիր է 200 ավտոմեքենա գնել ու թարմացնել պետական ավտոպարկը: Եվ չնայած տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը շատ կտրուկ էր արտահայտվում, սակայն այս հարցում հեղափոխական քայլեր չեն արվել, եւ պետական ապարատում ավտոմեքենաների թիվը կրկին մեծ է: 2023 թվականի բյուջեի նախագծից պարզ է դառնում, որ կան գերատեսչություններ, որտեղ ծառայողական մեքենաների թիվն ավելանալու է: Եթե այս տարվա՝ 2022-ի դրությամբ ծառայողական մեքենաների թիվը պետական մարմիններում 933 է, ապա 2023-ին այն կավելանա 6-ով՝ կազմելով 939։

Կրկին ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը հակադրվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, եւ չնայած նախկինում նա եւ նրա թիմակիցները դեմ էին արտահայտվում «պադավատներին», սակայն հիմա ոչ միայն չեն կրճատում ավտոպարկը, այլ ձգտում են բարձրարժեք եւ նոր մեքենաներով համալրել այն:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում

Ձեզ գուցե հետաքրքրի