Մամուլ 3 տարի առաջ - 08:30 09-12-2022

Կալանավորված դատավոր Ալեքսանյանը հրաժարվում է ցուցմունք տալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Շուրջ 1,5 ամիս է, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կալանավորումից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները մի քանի անգամ այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հարցաքննեն դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, սակայն դատավորը միշտ հրաժարվել է ցուցմունք տալուց: Ասել է թե՝ քրեական վարույթով ուրշագրավ իրավիճակ է. մեղադրյալ դատավորը հրաժարվում է քրեական վարույթով որեւէ ցուցմունք տալ, քննիչներն էլ անիմաստ գնում-գալիս են կալանավայր:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21-ին կալանավորվել է նաեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար, եւ դատավորի օգնականը, որը հետագայում ազատ արձակվեց»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում