Արտաքին 3 տարի առաջ - 14:26 08-12-2022

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է անում ոչնչացնել միջուկային զենքը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նախօրեին բանաձև է ընդունել, որով Իսրայելին կոչ է արել ոչնչացնել իր միջուկային զենքը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ բանաձևն ընդունվել է 149 կողմ, 6 դեմ և 26 ձեռնպահ ձայներով։ Բանաձևին դեմ են քվեարկած երկրներից են Իսրայելը, ԱՄՆ-ն և Կանադան, իսկ ձեռնպահ քվեարկողների թվում կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Հնդկաստանը և այլն։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեն նախնական քվեարկության ժամանակ կոչ էր արել ոչնչացնել Իսրայելի միջուկային զենքը և ՄԱԿ-ի կողմից միջազգային վերահսկողություն իրականացնել Իսրայելի միջուկային զենքի նկատմամբ:

Չնայած այս բոլոր բանաձևերը ՄԱԿ-ի կողմից հավանության են արժանանում, այնուամենայնիվ Իսրայելը, ունենալով միջուկային զենք, երբեք պաշտոնապես չի ընդունել դա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան