Արտաքին 4 տարի առաջ - 10:32 19-12-2021

Բելառուսը պատրաստ է վերադարձնել միջուկային զենքը

Բելառուսը դիտարկում է իր տարածքում միջուկային զենք տեղադրելու հնարավորությունը։ Այս մասին դեկտեմբերի 18-ին հրապարակված RT Arabic-ին տված հարցազրույցում ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։

Նախարարի խոսքով՝ Մինսկը պատրաստ է նման քայլի գնալ, եթե ՆԱՏՕ-ի կողմից վտանգ զգա։ «Սա Լեհաստանի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավոր հետագա գործողությունների հնարավոր պատասխաններից մեկն է»,- պարզաբանել է նա։

Նոյեմբերի վերջին Բելառուսի կառավարիչ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կառաջարկի միջուկային զենքը վերադարձնել հանրապետություն, եթե ՆԱՏՕ-ի նմանատիպ համակարգեր տեղակայվեն Լեհաստանում։

Այսպես, նա արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությանը, ով ասել է, որ ամերիկյան միջուկային համակարգերը կարող են տեղակայվել ավելի արևելք, եթե Գերմանիան հրաժարվի դրանք տեղակայելուց։

1993 թվականի հուլիսին Բելառուսը պաշտոնապես միացել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին՝ կամավոր հրաժարվելով ԽՍՀՄ փլուզումից հետո մնացած համակարգերից։

Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը Մինսկին անվտանգության երաշխիքներ են տրամադրել՝ ամրագրելով իրենց պարտավորությունները Բուդապեշտի հուշագրում։ Միջուկային զենքի դուրսբերումը Բելառուսի տարածքից ավարտվել է 1996 թվականի նոյեմբերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան