Ներքին 3 տարի առաջ - 14:10 08-12-2022

Հայաստանը հայատարարում է՝ արտաքին հետախուզական ծառայություն կստեղծի. նման բաները ստեղծում են գաղտնի. քաղաքագետ

Secret Intelligence Service-ը, նույն ինքը SIS/Military Intelligence, որը հայտնի է MI6 անունով, Բրիտանիայի հետախուզական ծառայություններից է, որն, իմիջիայլոց, ենթարկվում է նաև Արտաքին Գործերի նախարարությանը և դրա ղեկավարը նաև փոխարտգործնախարար է, երկար ժամանակ գործել է գաղտնի կերպով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Այդ ծառայության ներկայիս ղեկավարը Ռիչարդ Մուրն է, ով Էրդողանի անձնական ընկերն է, տիրապետում է թուրքերենին ու եղել է Թուրքիայում դեսպան ու մեծ դեր է կատարել արցախյան երկրորդ պատերազմի պլանավորման գործում: Ըստ որոշ լուրերի, հենց այդ գործը կազմակերպելու համար է 2020-ին նշանակվել MI6-ի ղեկավար: Բայց դա իմիջիայլոց, սա գրելու պատճառն այլ է:

Ուրեմն, այս ծառայությունն Արտգործնախարարության վերահսկողության տակ է դրվել դեռևս 1920-ականներին ու մինչև 1994 թվականը գործել է գաղտնի, այսինքն այդ ծառայության մասին ոչ ոք տեղեկություն չի ունեցելու մինչև 1994 թվականը, և Բրիտանիայի կառավարությունը մերժում էր նման ծառայության գոյությունը, անգամ դրա շտաբ-բնակավայրի տեղը ոչ ոք չգիտեր:

Հիմա, Հայաստանը դեռ արտաքին հետախուզական ծառայության չունի էլ, ու հրապարակային կերպով հայտարարում է, որ արտաքին հետախուզական ծառայություն է ստեղծում: Նման բաները ստեղծում են գաղտնի կերպով, հետո մերժում են դրա գոյությունը:

Ավելի լավ կլինի, որ այդ ստեծվելիք ծառայության աշխատակիցների ցանկն էլ հրապարակեն, ապագա ռեզիդենտների ցուցակն էլ, կարևորը վարչապետի PR-ն է ու գործ անելու պատրանքի ստեղծումը»,- գրել է Դանիելյանը:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղական Գրիգոր Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանում կստեղծվի նոր արտաքին հետախուզական ծառայություն` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով