Ներքին 4 տարի առաջ - 22:26 01-09-2022

Իշխանությունը ճաքեր է տալու, որն էլ ներքին եւ արտաքին հիմքեր կստեղծի հրաժարականի համար

ԱԺԲ-ն օրեր առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ ժամանակն է ազդարարել անցումային կառավարության վարչապետի և պետության ղեկավարի իր թեկնածուի անունը:

Թե ինչու է հիմա դրա մասին հայտարարել ԱԺԲ-ն, Oragir.news-ի հետ զրույցում ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը. «Դեպքերի սրընթաց զարգացումը եւ մեր տարածաշրջանի աճող համաշխարհային կարեւորությունը ստիպում են օր առաջ պարտադրվել անխուսափելի արտակարգ իրավիճակին»։

Հարցին, թե ինչպես են պատկերացնում անցումային կառավարության ձևավորման գործընթացը, և բայցի ԱԺԲ-ից՝ ովքեր կարող են լինել այդ կառավարության ցանկում, պատասխանեց. «Բոլոր այն ուժերը, որոնք գիտակցում են արտակարգ իրավիճակում երկրում անցումային կառավարության ստեղծման անհրաժեշտությունը եւ որոնք ունեն ապագաղութացման օրակարգ, կարող են մասնակցել ներկա քննարկումներին, իսկ թե ով հատկապես կմասնակցի, կորոշվի նման քննարկումներից հետո»։

Թե ինչպես են հասնելու գործող կառավարության հրաժարականին, ինչ քայլեր են սպասվում ԱԺԲ-ի կողմից առաջիկայում, պատասխանեց. «Ինչպես ասացի։ Արտակարգ իրավճակը անխուսափելիորեն մոտենում է։ Գործող իշխանության տրամաչափը չի բավարարելու դիմագրավել գալիք մարտահրավերներին։ Նա ճաքեր է տալու, որն էլ ներքին եւ արտաքին հիմքեր կստեղծի հրաժարականի համար։

Հարցին, թե Վարուժան Ավետիսյանն այս պահին կալանավայրում է, ինչպես կարող է նա դառնալ թեկնածու կամ անցումային կառավարության ղեկավար, պատասխանեց. «Վարուժան Ավետիսյանը վարչապետի թեկնածու արդեն դարձել է, իսկ անցումային կառավարության ձեւավորման ժամանակ, վստահ եմ, որ արդեն կլինի ազատության մեջ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով