Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:54 08-12-2022

Հայ գործարարներին ներկայացվել է, թե ինչպես կարելի է մասնակցել ՌԴ պետական գնումներով հայտարարված մրցույթներին

Հայ-ռուսական գործարար կապերի զարգացման և ռիսկերի կառավարման հարցերին անդրադարձան դեկտեմբերի 7-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցեցին գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տնտեսական կապերի զարգացման ստորաբաժանման ղեկավարները։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանն ընդգծեց համանման քննարկումների կարևորությունը, նշելով, որ, թեև ստեղծված օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, դժվար է տնտեսության զարգացում ապահովել, սակայն գործարարները միշտ փորձում են որոնել ու ելքեր գտնել ցանկացած բարդ իրավիճակում։

Նրա խոսքով՝ այս միջոցառման ժամանակ քննության առնված հարցերը, առաջարկվող լուծումները ևս կոչված կլինեն երկկողմ տնտեսական կապերի հետագա աշխուժացմանը, շուկաների ընդլայնմանը։

«Ինտերֆաքս»-ի՝ ԱՊՀ-ում գործարարության զարգացման վարչության տնօրեն Դարյա Ժևլակովան ընդգծեց, որ ռուսաստանցի և արտասահմանցի գործընկերների շրջանում ավելի ու ավելի է մեծանում Հայաստանի տնտեսությամբ հետաքրքրվողների ու գործարար կապեր հաստատել ցանկացողների թիվը։

Նա անդրադարձավ երկկողմ գործակցության համար այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են անբարեխիղճ գործընկերների բացահայտումը, պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հայտնաբերումը, նույնիսկ, եթե դրանք չեն գտնվում համապատասխան ցանկերում, ներդրումային հնարավորությունների և նոր շուկաների որոնումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ կազմակերպությունների ստուգման գործընթացի ավտոմատացումը։

Հայ գործարարները հանգամանալի տեղեկացվեցին, թե ինչպես կարելի է մասնակցել Ռուսաստանի Դաշնության պետական գնումներով հայտարարված մրցույթներին։

«Ինտերֆաքս»-ի գրասենյակի փոխտնօրեն Ալեքսեյ Լեոնովը ներկայացրեց գործակալության մի շարք ավտոմատացված համակարգեր, որոնք տնտեսվարողներին թույլ են տալիս կառավարելի դարձնել ռիսկերը։

Վերջիններիս թվում են այնպիսի տեղեկատվական ռեսուրսներ, ինչպիսիք են՝ СПАРК-ը (ստուգող կոնտրագենտներ), Մարկերը (պետական գնումների վերլուծություն), СКАН-ը (մեդիա վերլուծություն), X-Compliance (պատժամիջոցների վերլուծություն) և շատ ուրիշներ:

Մասնակից կողմերը պայմանավորվեցին փոխգործակցությունը դարձնել շարունակական։

Ամենից շատ դիտված

17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան
16:14 Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ. դուստրը հոր մահվան տարելիցին տեսանյութ է հրապարակել
18:19 Երևանում որ մեքենաների շահագործումն է սահմանափակելու Տիգրան Ավինյանը. փորձագետի դիտարկումները

Ձեզ գուցե հետաքրքրի