Արտաքին 4 տարի առաջ - 11:32 13-04-2022

«Աերոֆլոտ»-ի նախկին թոփ-մենեջերը ռուսաստանցի գործարարներին կոչ է արել սաբոտաժի ենթարկել պատերազմին աջակցող գործարքներն ու պայմանագրերը

«Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Անդրեյ Պանովը, որը մարտին լքել է ՌԴ-ն, ռուսաստանցի գործարարներին և թոփ-մենեջերներին կոչ է արել սաբոտաժի ենթարկել Ուկրաինայի դեմ պատերազմի հետ կապված գործարքները։ Այս մասին նա գրել է Financial Times-ի իր սյունակում։
Ռուսաստանում անհնար է լինել թոփ-մենեջեր և հակադրվել քաղաքական ռեժիմին, նշել է Պանովը։ Նրա խոսքով, ինքը գործընկերներին «նահատակ կամ քաղբանտարկյալ» դառնալու կոչ չի անում։
Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները պետք է գիտակցեն իրենց դերը նախագահ Պուտինի գործողություններին աջակցելու գործում՝ նախքան «Մոսկվայի ռազմական հանցագործությունների մեղսակից» դառնալը, ասում է «Աերոֆլոտ»-ի նախկին թոփ-մենեջերը։
Իր սյունակում Պանովը նաև պատմել է, թե ինչպես է լքել Ռուսաստանը։ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում անձնագրի ստուգման ժամանակ նրան հրավիրել են առանձնասենյակ, որտեղ ԱԴԾ աշխատակիցները ՌԴ վերադառնալու հետ կապված հարցեր են տվել: Միայն վերադարձի տոմսը ցույց տալուց հետո են նրան բաց թողել։
The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Անդրեյ Պանովն ասել է, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից տաս օր անց ՝մարտի 5-ին, նա որոշել է լքել «Աերոֆլոտ»-ը և մեկնել Ռուսաստանից։ Ֆեյսբուքում նա միայն մեկ շաբաթ անց է գրել այդ մասին, իսկ հիմա Պանովն Իսրայելում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան