Ավելին 5 տարի առաջ - 20:59 30-07-2021

Բրիթնի Սփիրսի նախկին մենեջերը համացանցում տարածել է երգչուհու ձայնային փոստի հաղորդագրությունները

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի նախկին մենեջեր Սեմ Լյութֆին հրապարակել է ձայնային փոստի հաղորդագրությունները, որոնք, իր պնդմամբ, փոփ երգչուհին իրեն է ուղարկել 2009 թվականին: Դրանցում Սփիրսը, իբր, աղաչում է, որ իրեն դուրս բերեն խնամակալության տակից։ Ձայնագրությունները Լյութֆին հրապարակել է Instagram-ի իր էջում:

Տղամարդը մի շարք ձայնային հաղորդագրություններ է հրապարակել, քանի որ, նրա կարծիքով, դրանք կօգնեն երգչուհուն՝ հոր հետ խնամակալության հարցով շարունակվող դատական ​​գործընթացներում:

«Այսօր կիրակի է, ամսի 18-ը: Պարզապես, որպեսզի դուք իմանաք, որ ես ուզում եմ ազատվել այս խնամակալությունից: Ինձ շանտաժի էին ենթարկել`առևանգելով իմ երեխաներին: Իմ ոտքերն ու ձեռքերը կապված են, նրանք ինձ զրկել են քաղաքացիական իրավունքներից։ Ես Կալիֆոռնիայի նահանգից պահանջում եմ ուսումնասիրել այս դեպքը, քանի որ ես այն անօրինական եմ համարում ... Առայժմ », - ասվում է ձայնագրություններից մեկում:

Հրապարակումներին արված մեկնաբանություններում Սփիրսի նախկին մենեջերը խոստովանել է, որ սխալ է վարվել երգչուհու հետ, ինչի համար այժմ շատ է զղջում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով