Ավելին 5 տարի առաջ - 20:35 23-02-2021

ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԻ ԸՆԿԵՐԸ ԿՏՐՈՒԿ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ՆՐԱ ՀՈՐ ԴԵՄ

Վերջերս Սփիրսի կյանքի և գործունեության մասին վավերագրական ֆիլմը՝ «Framing Brithney Spears», մեծ աղմուկ բարձրացրեց: Ֆիլմում շոշափվում էր երգչուհու հարաբերությունների թեման հոր՝ Ջեյմիի հետ, ով նրա խնամակալն է երկար տարիներ: Երգչուհու ընկերը որոշ կադրեր դիտելուց հետո իր կարծիքն է արտահայտել՝ կողմնակից լինելով սիրելիին և քննադատելով նրա հորը:

- Ես չեմ հարգում յուրաքանչյուրին, ով փորձում է վերահսկել մեր հարաբերությունները և խոչընդոտել մեր ճանապարհը: Իմ կարծիքով Ջեյմին լրիվ ****է,- ինստագրամի իր էջում գրառում է կատարել Սեմը:

Ապա նա հայտնել է, որ չի պատրաստվում ավելի մանրամասնել իրենց անձանականը. բայց ցանկանում է իրավունք ունենալ ազատ կարծիք հայտնելու:

Բրիթնին հոր հետ հարաբերությունները չի մեկաբանել, բայց թվիթթերյան գրառմամբ նրբորեն անդրադարձել է դրանց.

- Յուրաքանչյուրն ունի իր կյանքը և ուրիշների կյանքի պատմության նկատմամբ սեփական հայացքները: Հիշեք, որքան էլ վստահ լինենք, որ ինչ-որ բան գիտենք մեկ այլ մարդու կյանքի մասին, այն ոչինչ է՝ իրականության հետ համեմատած:

Բրիթնին, ով վերջին անգամ բեմում հանդես է եկել 2018 թ., նշել է, որ այժմ պարզապես վայելում է առօրյա կյանքը: Բրիթնի փաստաբանները նշել են, որ աշխատանքային ընդմիջումը, նրա ցանկությամբ չի: Բրիթնին հրաժարվում է ելույթ ունենալ, քանի դեռ հայրն է իր խնամակալը և կարիերայի համար պատասխանատուն:

Ջեյմի Սփիրսը դստեր օրինական խնամակալը դարձավ 2008 թ.: Առանց վերջինիս համաձայնության Բրիթնին չի կարող տնօրինել ֆինանսները, անձնական որոշումներ կայացնել, ինչպես օրինակ՝ ամուսնանալ կամ երեխաներ ունենալ:

Այժմ Բրիթնին դատարանի միջոցով փորձում է հեռացնել հորը խնամակալի պաշտոնից: Հայտնի է, որ հերթական դատական նիստը տեղի է ունեցել վավերագրական ֆիլմի թողարկումից մեկ շաբաթ անց:

Ինչպեա փոխանցում է Spletnik.ru-ն հաջորդ դատական նիստերը սպասվում են մարտի 17-ին և ապրիլի 27-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով