Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:07 07-12-2022

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Հրազդանից փոխանցվել է Մեծամորին

Հրազդանի մշակույթի տանը տեղի են ունեցել Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնելու հանդիսավոր արարողությունը և «ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

‹‹Հրազդանի՝ երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյանը, Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանը, Մեծամոր քաղաքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, ուսումնարանների, դպրոցների տնօրեններ ու աշակերտներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հրազդան համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը պատվով կրելու, այս ծրագրին ամենայն պատասխանատվությամբ մոտենալու համար:

«Անչափ ուրախ եմ, որ կրկին առիթ է ընձեռվել հյուրընկալվելու մեզ արդեն հարազատ դարձած Հրազդանում, որը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շնորհիվ մի ամբողջ տարի դարձել էր երիտասարդական բազմաբնույթ միջոցառումների կենտրոն: «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության առանցքային միջոցառումներից մեկն է և հիանալի գործիք է հենց մարզերի երիտասարդական ներուժի բացահայտման, համայնքի երիտասարդության ինքնաճանաչման համար»,- փաստել է նախարարի տեղակալը:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ նախանշված աշխատանքներն արդյունավետ ու բազմաշերտ իրականացնելու համար շատ կարևոր է ԿԳՄՍ նախարարության, քաղաքային իշխանությունների և տեղի երիտասարդական կառույցների համագործակցությունը. «Հրազդանի պարագայում կարող եմ ասել, որ այն հաջողությամբ է պսակվել, ինչի ապացույցն էլ քիչ առաջ ներկայացված հաշվետու տեսահոլովակն էր: Ես Հրազդանին մաղթում եմ, որ 2022 թ. համայնքի համար լինի մեկնարկային տարի, և այն աշխատանքները, որոնք այս մեկ տարվա ընթացքում իրականացվել են կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում, շարունակական ու առավել արդյունավետ լինեն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է, որ Հրազդանի՝ տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակվելուց հետո նախարարությունը, բացի գործընկեր կազմակերպություններից, նաև ԿԳՄՍՆ մյուս վարչություններին էր կոչ արել՝ իրենց միջոցառումները մասնակի կամ ամբողջական ծավալով իրականացնել Հրազդանում. «Եվ ես մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ նախարարության կոչին արձագանքել են թե´ նախարարության մի շարք վարչություններ, թե´ տեղական, թե´ մեր գործընկեր միջազգային կառույցներ՝ իրենց միջոցառումների իրականացման վայր ընտրելով երիտասարդական մայրաքաղաք Հրազդանը։ Սա վկայում է այն մասին, որ երիտասարդական մայրաքաղաք ծրագիրը վաղուց դուրս է եկել ՀՀ ԿԳՄՍՆ տիրույթից և դարձել հանրության, մասնավորապես հաղթող համայնքի ծրագիրը»:

Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Մեծամոր քաղաքին 2023 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու Մեծամորի քաղաքային իշխանությանը ծրագիրն իրագործելու հարցում։
Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանը փաստել է, որ «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Հրազդանում տեղի են ունեցել մշակութային, մարզական, երիտասարդական և միջազգային կարևոր իրադարձություններ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍՆ գործընկերներին արդյունավետ համագործակցության, համայնքին աջակցելու համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Մեծամորի ներկայացուցիչներին:

Այնուհետև Վարուժան Սաֆարյանը երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնել է Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին, ով նույնպես շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին՝ ընդգծելով, որ 2023 թ. Մեծամոր համայնքը ևս ակտիվություն կցուցաբերի ծրագրի շրջանակում:

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնվել ‹‹ՀՀ 2022 թ. երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի միջոցառումներում ակտիվ մասնակցություն ցուցաբերած և արդյունավետ գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների ներկայացուցիչներին։
Հրազդանում ամփոփիչ միջոցառումը եզրափակվել է «Մարաթուկ» համույթի համերգային ծրագրով:

Նշենք նաև, որ 2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (ՀՀ Կոտայքի մարզ) և Մեծամորը (ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Մեծամորը:

Ամենից շատ դիտված

17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան
18:19 Երևանում որ մեքենաների շահագործումն է սահմանափակելու Տիգրան Ավինյանը. փորձագետի դիտարկումները
21:34 Երբ իմ նկարը ԱԺ-ում դրված լինի, սգո մատյանում խնդրում եմ նշել՝ ԶՈւ-ում նոր հանդերձանք եղա՞վ, թե՞ չէ