Մամուլ 3 տարի առաջ - 08:34 07-12-2022

Ընդդիմադիրներն այսօր ևս ԱԺ նիստին չես մասնակցի․ ի՞նչ է սպասվում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգը երեկ իշխող ուժը քննարկեց առանց ընդդիմադիրների։ Նիստերի դահլիճ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամները եկան միայն օրվա վերջում, երբ հայտարարությունների ժամն էր, եւ ելույթներ ունեցան:

Խորհրդարանական աշխատանքը իշխանության ու ընդդիմության մասնակցությամբ այսքանով ավարտվեց։ Նիստի հիմնական օրակարգը քննարկվեց միայն իշխանականների մասնակցությամբ։ Այսօր եւս Ազգային ժողովի նիստերը կշարունակվեն, սակայն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն արդեն իսկ հայտնել է, որ այսօր եւս ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին: Այդ օրերին ԱԺ է գալիս նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով