Մամուլ 3 տարի առաջ - 08:34 06-12-2022

Տարաձայնություններ՝ կապված Ստամբուլ յան կոնվենցիայի հետ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի՝ Հայաստանի կողմից Ստամբուլ յան կոնվենցիան վավերացնելու վերաբերյալ արված հայտարարությունից հետո հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել իշխանության ներսում։ Դեսպանի հայտարարությունն ուղղակի մեսիջ էր Փաշինյանի իշխանությանը, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված պետք է կոնկրետ քայլեր սկսել ու այլևս ժամանակ չձգել։

Մեր իշխանական աղբյուրը հայտնում է, որ Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունման հետ կապված իշխող թիմիում լուրջ տարաձայնություններ են առաջացել։ Մասնավորաբար, նախորդ շաբաթ քննարկում է տեղի ունեցել իշխող խմբակցությունում, որն անցել է բավական թեժ մթնոլորտում։Որոշ քպական պատգամավորներ, ի դեպ՝ զգալի թվով, հիմնականում՝ տղամարդիկ, նեղսրտել են, թե այդ կոնվենցիայի վավերացումը իրենց «դայաղ» են անում, ու որ իրենք չեն պատրաստվում մտնել դրա տակ։

Իրենց խոսքում նրանք բավական արմատական մոտեցում են ունեցել՝ նշելով, որ ոչ մի կերպ չեն պատրաստվում կոնվենցիայի ամբողջական ու վերջնական վավերացմանը կողմ քվեարկել, սակայն, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, իշխանության վերին օղակներում տրամադրված են չնեղացնել եվրոպացիներին ու սեղմ ժամկետներում կոնվենցիան ամբողջական տարբերակով ընդունել: Մի խոսքով, ինչպես ասում են, իշխանության մեջ առաջիկայում լուրջ «կաշաներ» են սպասվում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան