Ներքին 3 տարի առաջ - 10:29 03-12-2022

Աննա Հակոբյանի՝ «մեռելը թաղելու մասին» ստատուսը՝ ազդակ Երեւանը ձեւավորելու համար

Իշխանության եւ դրա առանձին ներկայացուցիչների շուրթերից հնչող խոսքերը ամենեւին էլ պատահականություններ եւ վրիպումներ չեն, դրանք ազդակներ են, որոնց պատճառահետեւանքային ամբողջությունը ի հայտ է գալիս հետագայում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը հոկտեմբերի վերջին հերթական աղմկահարույց ստատուսն էր գրել․ «Այն, ինչ մահացած է, պետք է թաղվի, այլապես կնեխի, եթե նույնիսկ մեռնողը հարաբերությունն է, երբ մեր սիրելի մարդն է մահանում, մենք նրան չենք թողնում անթաղ ու հեռանում, մենք նրան հողին ենք հանձնում, բայց չենք լքում, մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն…:

Հակառակ դեպքում մեռելը նեխում է, շուրջը տարածում թանձր գարշահոտ, ոչնչացնում ցանկացած ծիլ, որ կկանաչեր եւ պտուղ կտար, ցանկացած բջիջ, որ կբեղմնավորվեր եւ նոր կյանք կտար, ցանկացած էլեմենտ, որ նոր էներգիա կստեղծեր»:

Աննա Հակոբյանը քննադատվեց այս ստատուսի համար հասարակական, քաղաքական գործիչների, զոհվածների հարազատների կողմից: Բայց ոչ ոք չնկատեց, որ հենց այս գրառումից հետո սկսեցին Երեւանը զարդարել եւ պատրաստվել Ամանորին:

Դա պետության ազդակն էր, որ վիշտը ավարտված է, հերիք է սգալ։

Իհարկե, հարց է ծագում, թե ինչպես է ավարտված վիշտը, երբ դեռ անթաղ դիակներ կան, երբ օրերս Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 13 հայ զինծառայողի մարմին:

Իսկ դեռ քանի-քանի անհետ կորածներ, գերիներ, անթաղ մարմիններ կան, բայց դա կարծես թե պետությանը չի հետաքրքրում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է