Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:30 16-06-2025

Ամեն վայրկյան Ադրբեջանը կարող է ազդակ ստանալ Հայաստանի վրա հարձակվելու համար. Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռազմական լարվածությունը Հայաստանի շուրջ մեծանում է՝ միաժամանակ սեղմելով օղակը։
Իրանի ու Իսրայելի, Հնդկաստանի ու Պակիստանի բախումներն ուղիղ ազդեցություն են ունենում մեր տարածաշրջանում։

Ամեն վայրկյան Ադրբեջանը կարող է ազդակ ստանալ Հայաստանի վրա հարձակվելու համար։ Նախիջևանում կուտակված թշնամական զորքը պատահական չէ զորավարժություններ անում։ Դա մարտական պատրաստության վիճակի է բերվում։

Մենք էլ ձեռքներս ծալած չենք նստում, բայց շարունակ բողոքելով ոչ մի օգուտ չենք տա։

Հազար անգամ է ասվել, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը պարզունակ և անհեռատես է, գործարքի է գնացել թշնամու հետ ու օգտագործվել, հիմա էլ թշնամու ախորժակը ավելի է բացվել, Արցախն ստանալուց հետո ավելին է ուզում։

Մեը խնդիրն է հնարավորինս ուժեղացնել մեր բանակը։

Վերջին օրերին արդեն հասցրել ենք 200-ից ավելի քողարկիչ ցանցեր տանել մեր դիրքեր, որպեսզի մեր զորքը կարողանա լավագույն ձևով քողարկվել թշնամու աթս-ներից և դիպուկահարներից։

Խնդրում եմ, շատ եմ խնդրում, ձեռք մեկնեք, ավելի արագացնենք այս գործընթացը։ Մեր երկրի անվտանգությունը միայն մեր ձեռքերում է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»