Մամուլ 3 տարի առաջ - 09:21 03-12-2022

Կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ սոսկ տարա՞ծք. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գործող իշխանություններն իրենց քայլերով ամեն օր ապացուցում են, որ իսկապես լիովին ձեռք են քաշել Արցախից: Դա արտահայտվում է նույնիսկ ՀՀ պետբյուջեում: Ի մասնավորի, հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագծին:

Մի շարք փոփոխությունների շարքում աչքի է զարնում մի «խմբագրական» փոփոխություն, որը, սակայն, բավականին խոսուն է: Խոսքն այն մասին է, որ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում հավանության արժանացած բյուջեի նախագծի 7-րդ հոդվածում գրված է. «Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ)»:

Սակայն արդեն դեկտեմբերի 1-ին ընդունված լրամշակված տաբերակում նույն հոդվածում նշված է. «Լեռնային Ղարաբաղին սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է...»: Այսինքն, նախնական ընդունված տարբերակից երկու ամիս անց ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում Արցախի Հանրապետությունը դարձել է Լեռնային Ղարաբաղ: Փաստորեն, այս կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ աշխարհագրական տարածք: Ի դեպ, երեկ էլ հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը առաջարկություններ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած՝ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը դատապարտող ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի հետ կապված, և «Արցախի Հանրապետություն» բառակապակցության փոխարեն առաջարկել «Ղարաբաղի հայություն» ձևակերպումը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան