Ներքին 3 տարի առաջ - 15:03 01-12-2022

Սպասում ենք նախարարության պատասխանին, որ հասկանանք դատարան դիմելու ենք, թե՝ ոչ. Տարոն Մանուկյան

«Որոշում դեռ չի փոխվել սպասում ենք նախարարության պատասխանին, որ հասկանանք ըստ այդ պատասխանի դատարան դիմելու ենք, թե ոչ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդ գործիչ Տարոն Մանուկյանը խոսելով այն մասին, թե այս պահի դրությամբ որևէ արձագանք եղել է ԵՊՀ-ից դուրս մնալու իրենց բողոքներին։

Հիշեցնենք՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրել էր, որ ստացել է արևելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը:

Խոսելով գործընթացից Մանուկյանն ասաց. «Փաստաբաննս է զբաղվում այդ հարցով, ինձ համալսարանից հեռացնելու վերաբերյալ նախարարություն հարցում է ուղարկել, հնարավորություն ստանալու ամեն դեպքում իրավունքներս վերականգնելու և բաց թողնված քննություններս վերականգնելու»։

Մանուկյանը նշեց, որ կալանավայրում գտնվելու պատճառով չի կարողացել մասնակցել միջանկյալ քննություններին։ «Դե, փաստացի քննաշրջանը բաց եմ թողել՝ մայիսից մինչև հոկտեմբեր կալանավայրում եմ եղել և այդ շրջանի բոլոր միջանկյալ քննությունները մինչև ավարտական քննություններ բաց եմ թողել»,- ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ երեկ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի փաստաբան Աբգար Պողոսյանը հայտնել էր, որ ՀՅԴ երիտասարդ գործիչներ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու որոշման դեմ Շիրակի մարզի Դատախազության ավագ դատախազի հատուկ վերանայման բողոքը մերժվել է, նրանք կմնան ազատության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում