Արտաքին 3 տարի առաջ - 14:56 01-12-2022

Բայրամովը կրկին Հայաստանին է մեղադրում՝«պարտավորությունները չկատարելու մեջ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին Հայաստանին մեղադրել է եռակողմ հայտարարությունների շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները «չկատարելու մեջ»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, Բայրամովն այս մասին ասել է Վարշավայում տեղի ունեցած «Նոր իրողություններ տարածաշրջանում. անվտանգության ճարտարապետության և կայուն խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասում» միջոցառման ընթացքում։

Ջեյհուն Բայրամովը շեշտել է Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը։ Բայրամովի խոսքով՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հանգույցների և հաղորդակցությունների բացումը կարևոր ներդրում կլինի զարգացման գործում։

Վերջինս անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության նպատակով Բաքվի կողմից գործադրվող ջանքերին։

Բայրամովը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների, ինչպես նաև տեղի ունեցող բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշման մասին։ Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Արցախի օկուպացված տարածքներում Բաքվի կողմից իրականացվող աշխատանքները և հաղորդակցությունների բացմանն ուղղված քայլերը «կարևոր են ողջ տարածաշրջանի բարեկեցության համար»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ չնայած խաղաղության օրակարգն առաջ մղելու Ադրբեջանի ջանքերին և առաջարկներին՝ «Հայաստանի կողմից իր պարտվորությունների չկատարումը խոչընդոտում է կարգավորման գործընթացին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում շարունակվող ականների սպառնալիքի և Հայաստանի կողմից իրականացվող այսպես կոչված սադրանքների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի