Ներքին 3 տարի առաջ - 10:26 01-12-2022

Պետբյուջեի ֆինանսավորմամբ կլուծվի Արդվի և Մղարթ բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառուցման խնդիրը

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 43 տարի անլուծելի համարվող խմելու ջրի խնդիրը քննարկելու նպատակով օրեր առաջ հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ։

Հարցը քննարկել է նաև ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։

«Այսպիսով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարել է «ՀՀ Լոռու մարզի Արդվի և Մղարթ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արտաքին և ներքին ցանցի կառուցման» հրատապ բաց մրցույթ։

Կրկնեմ` խնդիրը լուծվում է կառավարության ջանքերով` պետբյուջեի ֆինանսավորմամբ։ Համայնքային բյուջեով հարցի լուծումն անիրատեսական էր։

Մղարթ. նախագծային արժեքը` 243.9 մլն դրամ

Արդվի. նախագծային արժեքը` 146.6 մլն դրամ

Մղարթում և Արդվիում բնակիչների հետ պայմանավորվել ենք աշխատանքային խումբ ձևավորել խնդրի լուծման ընթացքից տեղեկացվածություն ապահովելու նպատակով։ Պայմանավորվածությունն ուժի մեջ է։ Առաջիկա օրերին կայցելեմ Մղարթ և Արդվի։

Մեր որևէ պայմանավորվածություն կիսատ չի մնալու։ Մենք շարունակելու ենք. շարունակելու ենք հանուն մեր համայնքի»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով