Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:42 18-10-2022

Ե՞րբ կլուծվի Երևանում տրանսպորտի խնդիրը


Մինչեւ տարեվերջ Երևանում կլինեն լրացուցիչ 8,5 մետրանոց ավտոբուսներ՝ 165 միավորի չափով եւ 30 տրոլեյբուս։ Այս մասին հոկտեմբերի 18-ին Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։

«Մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը քաղաքում կգործի 87 տասներկումետրանոց ավտոբուս։ Այս ավտոբուսները 90 տոկոսով կհամալրեն տրանսպորտային ցանցը»,-ասաց նա։

Սարգսյանը նաեւ մատնանշել է ավտոբուսների սպասարկման հետ կապված խնդիրները։
«Հիմա պահեստամասերը Երեւանում են, բայց մաքսատանը խնդիրներ կան։ Հուսով եմ՝ այս խնդիրները շուտով կլուծվեն, եւ կշահագործվեն այն ավտոբուսները, որոնք ներկայումս չեն գործում»,-հավելեց պաշտոնյան։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ մինչեւ հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջ տրանսպորտային խնդրի ոլորտում լարվածությունը զգալիորեն կթուլանա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի