Ներքին 3 տարի առաջ - 16:30 29-11-2022

Երեկ փոխանցված մարմինների նույնականացումից հետո ՊՆ-ն հավելյալ տեղեկություն կտրամադրի զոհվածների և անհետ կորածների մասին


Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին․ հաղորդել է ՀՀ ՊՆ-ն։
Այժմ նույնականացման նպատակով, ըստ ընթացակարգի, պետք է իրականացվի մարմինների դատագենետիկական փորձաքննություն։

Oragir.News-ը ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին հարցրեց՝ կա՞ն տվյալներ, թե զոհված զինծառայողներից քանիսի մարմինն է շարունակում մնալ Ադրբեջանում։ «Երեկ փոխանցված 13 մարմինների նույնականացման աշխատանքների ավարտից հետո Պաշտպանության նախարարությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի»,- պատասխանեց Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը հրետանուց, խոշոր տրամաչափի և այլ զինատեսակներից կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մարտական ակտիվ գործողությունները շարունակվել են շուրջ երկու օր, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է նվազագույնը 210 զոհ և շուրջ 300 վիրավոր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում