Ներքին 3 տարի առաջ - 16:38 28-10-2022

Զինծառայողների՝ երեկ փոխանցված դիերը կենթարկվեն դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննությունների


Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել զինծառայողների 10 մարմին․ երեկ հաղորդեցին Պաշտպանության նախարարությունից։ Oragir.News - ի հարցին, թե արդյոք փոխանցվել են միջդիրքային հատվածում մնացած մարմինները, որ Ադրբեջանը թույլ չէր տալիս դուրս բերել, ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը պատասխանեց, որ այլ տեղեկություններ այս թեմայով հրապարակման ենթակա չեն։

Եղե՞լ են բռնության, խոշտանգումների հետքեր մարմինների վրա․ «Այս պահին կարող եմ հաղորդել միայն, որ սկսվել է նախաքննություն, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ»,- պատասխանեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նշենք, որ պաշտոնական վերջին հայտարարությունը զոհերի թվի մասին հնչեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ․ նրա խոսքով՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

Հիմա ՊՆ-ն հաստատել է, որ հայկական կողմին տրված մարմիններն, իրոք, հայ զինծառայողների մարմիններ են, ըստ այդմ՝ հայկական կողմի կորուստների թիվը նվազագույնը 220 է։

Հիշեցնենք նաև, որ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ զոհված զինծառայողները 240-ն են․ ավելի ուշ նրա խոսնակը այդ և պաշտոնական թվերի տարբերությունը վերագրել էր շփոթմունքի՝ խնդրելով հաշվի առնել պաշտոնապես հայտարարված թիվը։

Ադրբեջանական ագրեսիայից անցել է արդեն գրեթե մեկուկես ամիս, սակայն Պաշտպանության նախարարությունը դեռ հստակ չի ներկայացնում մեր կրած տարածքային և մարդկային կորուստները․ զոհվածների անուն-ազգանունները հրապարակվել են անձնական նախաձեռնությամբ հավաքագրելու միոջոցով ստացված տվյալների հիման վրա․ այդ տվյալներով՝ նրանք 209-ն են։ Իսկ տարածքային կորուստների մասին մեր հարցմանն ի պատասխան նշել էին, որ դա ռազմական գաղտնիք է։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»