Ներքին 2 տարի առաջ - 12:45 25-07-2024

Մոնիթորինգի կենթարկվեն հայկական արտադրության բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդային քանակները

Կառավարության հուլիսի 25-ի նիստը հաստատեց «Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի՝ մոնիթորինգի կենթարկվեն ՀՀ-ում արտադրվող բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդային քանակները՝ հավաստելու, որ տեղական արտադրության բուսական ծագում ունեցող սննդամթերքը չի պարունակում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդային քանակներ և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, կամ որ վերջիններիս պարունակությունը չի գերազանցում ՀՀ օրենդրությամբ սահմանված մնացորդային քանակները:

Որոշման նախագիծը գործադիրի նիստին ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքեց՝ նախագիծը կարևոր է 2 տեսանկյունից՝ բնակչության առողջության և մեր ապրանքների մրցունակության բարձրացման:

«Հիմա շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի բուսական ծագման ապրանքները, որոնք Հայաստանից դուրս են գալիս, ունենան բարձր որակ, մրցունակություն, և այդտեղ կարևոր է, որ մնացորդային նյութերի քանակը, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների քանակն այդ մթերքներում չլինեն սահմանված նորմայից բարձր»,- ասաց Պապոյանը:

Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը օրեր առաջ արգելել է հայկական արտադրության պտուղ-բանջարեղենի մուտքը երկիր, պատճառաբանելով, դրանցում առկա պեստիցիդների անթույլատրելի քանակությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով