Մամուլ 3 տարի առաջ - 08:23 29-11-2022

Այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի չլուծված լինելը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ Ադրբեջանի նախագահը հիստերիայով է արձագանքում Ռուբեն Վարդանյանի՝ ոչ միայն Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելուն, այլև նրա հայտարարություններին, հասկանալի է: Սակայն ուշագրավ է, որ բավականին նյարդայնանում են նաև հայաստանյան որոշ շրջանակներ: Ալիևի նյարդային վիճակը քաղաքագետ Գագիկ Համբարյանը պատահական չի համարում:

«Ռուբեն Վարդանյանի նման մարդու՝ պետնախարար նշանակվելը պատահական չէ. ամենահարուստ հայերից մեկը չէր կարող հենց այնպես հայտնվել Ստեփանակերտում ու նշանակվել այդ պաշտոնին: Համապատասխան կենտրոններից նա «դաբրո» ունի, ու Ալիևի այդ նյարդային արձագանքը ցույց է տալիս, որ վերջինս այդ կենտրոնների հետ ոչ բարիդրացիական և ոչ լավ հարաբերություններ ունի: Պետնախարար նշանակվելու փաստը Ադրբեջանի համար անընդունելի է նաև այն առումով, որ Ռուբեն Վարդանյանը, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, կապիտուլ յանտ չէ, որի մասին ինչ ուզեն, կասեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով, այստեղ կարևոր է նաև հոգեբանական պահը:

«Անգամ պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը լեգիտիմացնում է Արցախյան հարցի չլուծված լինելը: Ռուբեն Վարդանյանի նշանակումով ապացուցվում է, որ հարցը լուծված չէ, մինչդեռ ադրբեջանական կողմը հակառակի մասին է պնդում: Եվ հենց նշվածով է պայմանավորված, որ Բաքուն ու իրեն սատարող ուժերը նյարդային, ջղաձիգ հայտարարություններով են հանդես գալիս: Սա՝ այս պահի դրությամբ: Չի բացառվում, որ կոնկրետ գործի էլ անցնեն»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով