Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:53 28-11-2022

Պատերազմի հետևանքով կրած նյութական վնասների դիմաց պետաջակցություն ստանալու համար Արցախում ավելի քան 9660 դիմում է գրանցվել

Արցախի Հանրապետության Նյութական վնասների հարցերի կոմիտեում, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելն է, նոյեմբեր ամսվա դրությամբ առկա է մոտ 9668 դիմում, որից 2545-ն արդեն բավարարվել է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը՝ հավելելով, որ դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է:

«Մինչև Կոմիտեի ստեղծումը քննարկվել և բավարարվել էր 1364 դիմումների հիման վրա ստեղծված անհատական գործ: Մենք կիրառեցինք այլ սկզբունք. համասեփականատերերին սկսեցինք հաշվառել որպես առանձին շահառուներ, ըստ այդմ էլ տրամադրում ենք աջակցությունը: Ներկայում ունենք բավարարված 2545 գործ՝ 2748 շահառուի վերաբերյալ»,- մանրամասնեց Վահրամ Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝ Նյութական վնասների հարցերի կոմիտեն նախագահի հրամանագրով ստեղծվել է ընթացիկ տարվա փետրվարին, իսկ լիարժեք գործունեություն ծավալում է ապրիլ-մայիս ամիսներից:

Դիմումների ընդունման, նյութական վնասների որոշման ու աջակցության տրամադրման գործառույթները մինչ այդ իրականացվում էին Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի և զուգահեռ ստեղծված միջգերատեսչական պետական հանձնաժողովի կողմից:

«Դիմումների հավաքագրումը սկսվել է 2021 թվականի հունիսից՝ մինչև Կոմիտեի ստեղծվելը: Այն բավականին ինտենսիվ կերպով իրականացվել է նաև Կոմիտեի օրոք և կտևի մինչև 2023 թվականի հունվարի 1-ը: Կոմիտեի ստեղծումից հետո նորից բնականոն հունով սկսեցինք ընդունել քաղաքացիների դիմումները ու Նյութական վնասների հարցերի կոմիտեին անցան դիմումների ընդունման, հաշվառման, անհատական գործերի, շտեմարանի ստեղծման, վնասների գնահատման, նյութական վնասների աջակցության չափի որոշման, տրամադրման գործառույթները»,- մանրամասնեց մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ քննարկումներն ու որոշումներն ընդունվում են կոլեգիալ ձևաչափով՝ կոմիտեի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից:

Վահրամ Ղահրամանյանի տեղեկատվությամբ՝ այս տարվա նոյեմբերի սկզբից արդեն գործում է թվայնացված համակարգ, որը հնարավորություն է տալիս հստակեցնել և ճշգրտել դիմումատուների թիվն ու հերթականությունը:

«Ունենք դիմումների գրանցման 4 մատյաններ, որոնք լրացվել են հավասարապես և նույն ժամանակահատվածում՝ քաղաքացիների մեծ հոսքի պայմաններում: Գրանցամատյաններից 3-ը գործում է Արցախի Հանրապետությունում, մեկը՝ Երևանում: Տարբեր շրջաններից տեղահանված քաղաքացիների դիմումների ընդունման և գրանցման նպատակով ՀՀ-ում, Արցախի կառավարության օպերատիվ շտաբում, ունենք համապատասխան աշխատակից: Թվայնացման ծրագիրը հնարավորություն կտա, ըստ դիմումների ներկայացման ժամանակագրության, 4 մատյանը վերածել մեկ ընդհանուրի և հստակ ունենալ հերթական համարները»,- նշեց Կոմիտեի ղեկավարը:

Արցախի Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց աջակցությունն իրականացվում է 6 ուղղությամբ՝ արտադրական հասարակական շենք-շինություններ, թեթև մարդատար ավտոմեքենաներ՝ մինչև 9 տեղանոց՝ ներառյալ վարորդի նստելատեղը, 9 և ավելի տեղ ունեցող մարդատար, բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, հատուկ և շինարարական տեխնիկա, կորսված նյութական ակտիվներ, մսատու, կաթնատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու այգիներ և խաղողայգիներ:

«Մինչև կոմիտեի ստեղծումը շահառու ճանաչված 1364 անձանցից 7-ի աջակցության տրամադրումը դեռ չի իրականացվել: 2021 թվականին կայացված որոշումներով՝ այդ շահառուներին դեռ 33 միլիոն դրամի չափով գումար պետք է տրամադրվի: Կոմիտեի գործունեության ընթացքում կայացված որոշումներով, բացառության կարգով, աջակցությունը տրամադրվել է ընդամենը 5 շահառուի. մեկի կյանքին սպառնացող վտանգ կար՝ առողջության լրջագույն խնդիր ուներ, երեքը զոհվածի ընտանիքի անդամներ են, իսկ մեկն առաջին կարգի զինհաշմանդամ: Նրանք բոլորն էլ ծայրահեղ ծանր վիճակում էին գտնվում»,-ասաց կառույցի ղեկավարը՝ շեշտելով, որ Կոմիտեն գործունեության ընթացքում առաջնորդվում է հստակ սահմանված օրենսդրական կարգավորումներով ու սկզբունքներով, ըստ որոնց՝ առաջնահերթություն է տրվում զոհվածների ընտանիքների անդամներին, առաջին-երկրորդ կարգի զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանված քաղաքացիներին, 3-րդ կարգի զինհաշմանդամներին, բազմազավակ ընտանիքներին:

Անդրադառնալով աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված տարաբնույթ դժգոհությունների վերաբերյալ հարցին, Կոմիտեի նախագահը նախ նշեց, որ առկա աջակցության ծրագրի շահառուների հայտերի բավարարման համար անհամեմատ մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում:

«Այսուհետև ծրագրերը մշակելիս պետք է հստակ հաշվարկներ իրականացվեն՝ թեկուզ մոտավոր պատկերացում ունենալու համար, թե ինչ ունենք, ինչ ժամկետներում կարող ենք ծրագրեր իրականացնել: Քաղաքացիներին տրամադրվելիք աջակցության առումով մեր կողմից կառավարությանը ներկայացրած առաջարկություններն ընդունվել են: Շուրջ 5 միլիարդ դրամի չափով հայտ ենք ներկայացրել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ մշակվել է համապատասխան իրավական ակտ, որի համաձայն՝ շահառուներին տրամադրվող միանվագ 5 միլիոն դրամը կհատկացվի 2 փուլով, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում առավելագույն թվով քաղաքացիներ կարողանան օգտվել աջակցության ծրագրից:

Վան Նովիկով

Ամենից շատ դիտված

22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան
21:34 Երբ իմ նկարը ԱԺ-ում դրված լինի, սգո մատյանում խնդրում եմ նշել՝ ԶՈւ-ում նոր հանդերձանք եղա՞վ, թե՞ չէ
22:52 Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
19:44 Լիցենզիա են պահանջում, բայց աշխատելու տեղ չեն տալիս. վարորդների դժգոհությունը
20:36 Մյասնիկյան պողոտայում «Tesla»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանն ու թիթեղյա պարսպին