Ներքին 5 տարի առաջ - 12:15 19-02-2021

ԱՐՑԱԽՈՒՄ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՉՏԱՐՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից 2020թ. դեկտեմբերի 10-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կնքված հայտարարությունից առաջ՝ Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման ընթացքում և համատեղ հայտարարությունից հետո, պահպանվող ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում Արցախի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նյութական և մշակութային արժեքները չտարահանելու և այդպիսով պետությանը առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են դատավարական և քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան